Posted in Հայրենագիտություն, Ուսումնական ճամփորդություններ, Առցանց ուսուցում

Ուսումնական գարուն- Հայրենագիտություն

1․ Փնտրում և կիսվում ենք վերտուալ ճամփորդելու տարածքներով

Սա իմ կյանքի առաջին վիրտուալ ճամփորդությունն է։ Քանի որ ես շատ եմ սիրում Ֆրանսիան, որոշեցի հենց այդ երկիր ճամփորդել։ Ահա թե ինչեր իմացա՝ Ֆրանսիան առաջին երկրներից էր, որ ստեղծեց շրջակա միջավայրի նախարարություն 1971 թվականին[61]։ Չնայած Ֆրանսիան արդյունաբերական և զարգացող երկիր է, այն միայն տասնյոթերորդն է իր կողմից ածխածնի երկօքսիդի արտանետումների քանակով աշխարհում, հետևում թողնելով այնպիսի նոսր բնակեցված երկրներ, ինչպիսիք են Կանադան, Սաուդյան Արաբիան և Ավստրալիան։ Սա հետևանք էր Ֆրանսիայի կառավարության որոշմանը 1974 թվականից (1973 թվականի նաֆթային ճգնաժամից հետո[62]) ներդրումներ կատարել ատոմային էներգիայի բնագավառում, որը ներկայումս կազմում է Ֆրանսիայի էլեկտրաէներգիայի արտադրության 78%-ը[63] և բացատրում է թե ինչու են արտանետումները ավելի քիչ քան մյուս երկրներում[64][65]։Ֆրանսիական Հանրապետություն (ֆր.՝ République française, հայտնի նաև որպես Ֆրանսիա), ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են ՀնդկականԽաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծովՀռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով։ Այն Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը աշխարհում իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն)։

Նախորդ 500 տարիներին[4] Ֆրանսիան մշակութայինտնտեսականռազմական և քաղաքական ասպարեզներում գերիշխող դիրք է ունեցել ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Ֆրանսիայի հիմնական գաղափարները արտահայտված են մարդու իրավունքների և քաղաքացու հռչակագրով։ Ֆրանսիայի Հանրապետությունը բնորոշվում է որպես անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական երկիր իր սահմանադրությամբ[5]։ Ֆրանսիան մեկն է աշխարհում առավել զարգացած երկրներից։

Մայրցամաքային Ֆրանսիան հիմնականում տեղակայված է 41-րդ և 51-րդ զուգահեռականների միջև (Դանկրիկը գտնվում է հենց 51-րդ զուգահեռականի վրա ու 6-րդ և 10-րդ լայնության միջև) Եվրոպայի արևմուտքում։

Չնայած մայրցամաքային Ֆրանսիան տեղակայված է Արևմտյան Եվրոպայում, այն նաև ունի մեծ թվով տարածքներ Հյուսիսային Ամերիկայում, Կարիբյան ծովում, Հարավային Ամերիկայում, Հնդկական օվկիանոսի հարավային մասում, Խաղաղ օվկիանոսում և Անտարկտիդայում[54]։ Այս տարածքները ունեն կառավարման տարբեր ձևեր։ Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտները ցամաքային սահման ունեն Բրազիլիայի և Սուրինամի հետ։

Ֆրանսիան ունի լայն բազմազան լանդշաֆտ, սկսած ափամերձ հարթավայրերով հյուսիսում և արևմուտքում մինչև լեռնային գոտիներով՝ հարավ-արևելքում ԱլպերըԿենտրոնական մասիվը հարավ կենտրոնական մասում և Պիրենեյները հարավ-արևմուտքում։

4810.45 մետր[57] ծովի մակերևույթից բարձր գտնվում է Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր կետը՝ Մոնբլանը, այն գտնվում է Ալպերում Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին։ Մայրցամաքային Ֆրանսիան նաև ունի ընդարձակ գետային համակարգ, ինչպիսիք են ՍենըԼուարըԳարոնան և Հռենոսը, որոնք սկիզբ են առնում Կենտրոնական Մասիվից ու Ալպերից և թափվում Միջերկրական ծով։

2․ Կատարում հետաքրքիր ֆոտոպատումներ

Քանի որ ես շատ եմ սիրում Էֆելյան աշտարակը, այդ պատճառով էլ իմ ֆոտոպատումը կլինի նրա մասին։

3․ Ներկայացնում ենք այն վայրը,որը մեզ շատ է գրավում Ինձ շատ է գրավում Ամերիկայի Դիսնեյ Լենդը։ Հաճույքով այնտեղ երկար ժամանակ կանցկացնեյի։ Դա իմ կյանքի նպատակներից մեկն է։ Այնտեղ հեքիաթները իրականություն են դառնում։ Դա աշխարհի հրաշալի վայրերից մեկն է։ Կալիֆորնիայի նահանգի Անահայմ քաղաքում. ստեղծել է կինոռեժիսոր–մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյը։ Մուտքի ցուցանակին փորագրված է. «Բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր այստեղ ուրախություն կգտնեն»։ 1995 Դիսնեյը է Կալիֆորնիայի Անհայմ քաղաքում հիմնել է զբոսայգի և այնտեղ «բնակեցրել» իր կինոնկարների հերոսներին։ Այնտեղ զարմանահրաշ կերպով միայուսված են իրականն ու հեքիաթայինը։ Դիսնեյլենդում հնարավոր է նավով «ճամփորդել» դեպի հեռավոր ափեր, և տեսնել պարկապզուկ նվագող շոտլանդացիների, իսպանական կրակոտ պարեր, Ալպերի ձյունապատ գագաթներ, Պիզայի ընկնող աշտարակը (Իտալիա), Լոնդոնի Թաուեր դղյակը և շատ այլ զարմանահրաշ բաներ։  Ֆրանսիայում նույնպես, Դիսնեյլենդի նմանությամբ, Փարիզից 32 կմ հեռավորությամբ՝ Մառն լա Վալեում, 1992 ստեղծվել է «Դիսնեյլենդ Փարիզը», որտեղ կան նաև հյուրանոցներ, խանութներ կազմակերպվում են ներկայացումներ, ատրակցիոններ և այլ միջոցառումներ։ Այսօր դժվար է պատկերացնել մեկին, որ ծանոթ չլինի Միքի մկնիկի ու Դոնալդ բադիկի մասին պատմող մուլտիպլիկացիոն կինոնկարներին։ Թեև այսօր Կորոնավիրուսի պատճառով այս հրաշալի զբոսայգին փակ է, բայց ես վստահ եմ, որ նա շուտով կբացի իր դռները և ուրախությունը կշարունակվի։ 4․ Պատմում եք ձեր ճամփորդության մասին Ես ճամփորդեցի դեպի Ֆրանսիա։ Այն հրաշալի երկիր է, իր հատուկ սովորություններով, ավանդություններով և արվեստով։ Շատ գեղեցիկ երկիր է։ Ունի զանազան զբոսայգիներ և շինություններ։ Բայց ամենաշատը ես սիրում եմ Փարիզը, քանի որ այնտեղ է գտնվում հայտնի Էֆելյան աշտարակը։ Փափագում եմ տեսնել այն իրական կյանքում և կռուասան ուտել նրա սրճարաններից մեկում։ Երևակայում եմ, թե որքան գեղեցիկ է Փարիզը Էֆելյան աշտարակի բարձրունքից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s