1. Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
Ես կարդում եմ Աստրիդ Լինդգրենի « Երկարագուլպա Պիպին » գիրքը։
2. Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
Ինձ դուր եկավ այս հատվածը`
3. Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
Պիպի – Գազարի պես մազերով, կարտոֆիլի նման քթով և անթիվ պեպեններով աղջիկ։ Պիպին զվարթամիտ, չարաճճի և ինքնատիպ միայնակ աղջիկ է։ Նա ունի մեծ ուժ, որի մասին երազում են բոլոր տղաները։ Պիպին յուրօրինակ սուտասան է։ Նա հաճախակի է ստում և միշտ զղջում է իր ստերի համար։
պարոն Նիլսոն ( Պիպիի կապիկը ) – Նա զարմանալի տեսք ուներ` կապույտ տաբատով էր և դեղին գույնի բաճկոնով։ Նա շատ ընկերասեր էր, սիրում էր շփվել և բոլորին ուրախությամբ բարևում էր։
Թոմի – նա դաստիարակված տղա էր, բարեկիրթ ընտանիքից։ Բնավորությամբ մեղմ էր և խաղաղասեր։ Նա կրում էր գծավոր հագուստ և կարմիր կոշիկներ։
Անիկա – Թոնիի քույրն է։ Անիկան շատ կարգապահ և մաքրասեր աղջիկ էր։ Նրա մոտ ամեն ինչ պետք է լիներ իր տեղում։ Նա երբեք չէր կռվում։
4. Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
Ես շատ սիրեցի այս գիրքը։ Հաճույքով եմ կարդում, քանի որ այն շատ հետաքրքրաշարժ է։ Անընդհատ ուզում ես իմանալ, թե ինչ է լինելու հետո։ Պիպիին շատ սիրեցի և կուզենայի նա լիներ իմ դասընկերուհին։ Պատկերացնում եմ, թե ինչեր կանեյինք միասին։