Posted in Առցանց ուսուցում, Բնագիտություն

Բնագիտություն. առցանց ուսուցում մարտի 23-27

1. Համացանցից կամ գրքերից  փնտրում եք,  տեղեկություն  եք հավաքում բանջարեղենների, նրանց մեջ պարունակող  վիտամինների և օգտակար հատկությունների մասին:

Տեղեկություն գազարի մասին

Մշակության մեջ տարածված է գազար մշակովին (D. sativus)։ Օգտագործում են սննդի մեջ (թարմ, եփած, պահածոյած) և որպես դեղամիջոց՝ սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության և այլ դեպքերում։

Գազարը պարունակում է կարոտիններ, ածխաջրեր, հանքային աղեր, եթերայուղեր, վիտամիններ (C, B1, B2), կարոտին (A-նախավիտամին)։

Գազարի սերմերը ժողովուրդը օգտագործում է միզաքարային հիվանդությունների բուժման համար։ Գազարի պտղամսով հյութը խմում են սոված ժամանակ որպես լուծողական։ Թարմ գազարի հյութը օգտագործում են ուժերի ընդհանուր թուլության, սակավարյունության, միզաքարային, խրոնիկական խոլեցիստիտ հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումից առաջացած բազմահոդաբորբերի, կոկորդաբորբերի, բրոնխիտների, ավիտամինոզ, ցածր թթվությամբ ստամոքսաբորբերի, երիկամների բորբոքումների բուժման ժամանակ։ Գազարի հյութով ողողում են բերանը և կոկորդը՝ բերանաբորբերի և բորբոքային պրոցեսների դեպքում։ Մեղրի կամ շաքարի հետ խառնած կամ եփած գազարի հյութը խորհուրդ է տրվում վերին շնչառական ուղիների կատառների, խռպոտության, հազի դեմ։ Մաշկի այրված կամ ցրտահարված մասերին, թարախային վերքերին, խոցերին դնում են քերած գազար կամ այդ տեղերը լվանում գազարի հյութով։ Ունի ցավազրկող հատկություն։

2. Առանձնացնում եք մի նյութ՝ բնության կամ կենդանական աշխարհի վերաբերյալ: Այդ նյութը քո կարծիքով շատ հետաքրքիր է, և ընկերներին  նույնպես կհետաքրքրի: Տվյալ նյութը հրապարակում եք ձեր բլոգներում։ Կարող եք օգտվել  գրքերից, համացանցից։ Այնուհետև միասին քննարկելու ենք ձեր ընտրած նյութերը: Տեսանյութ եք պատրաստում կամ նկարաշարի տեսքով տեղադրում բլոգներում:

Տեղեկություն շների մասին

Ընտանի շունը շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ 

Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում[2]։

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ 

Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում։ Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ։ Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում

տատանվում են 15-84 սմ միջև, քաշը՝ 1-79 կգ միջև։

Տեղեկություն Հասկի շան մասին

շան ցեղատեսակ, որը գրանցվել է ամերիկացի կինոլոգների կողմից 20-րդ դարի 30-ական թվականներին՝ որպես տեղաշարժի համար նախատեսված շուն, որը ստացվել է Հեռավոր Արևելքի, մասնավորապես, Անադիրի, Կոլիմայի, Կամչատկայի աբորիգեն շներից, որոնք պատկանում են տեղի ափամերձ շրջաներում բնակվող ցեղերին՝ յուկագիրներ, կերեկներ, ասիական էսկիմոսներ և չուկչաներ[2][3]։ Ռուսական Հեռավոր Արևելքի այս շնատեսակը հանդիսանում է շան ամենահին ցեղատեսակներից մեկը։ Ներկայումս «սիբիրյան հասկի» ցեղատեսակն օգտագործվում է ոչ միայն տեղաշարժի նպատակով, այլև որպես ուղեկից և շոուների շուն։

Սիբիրյան հասկի ցեղատեսակի շան ընդհանուր տեսքը առաջին հերթին թեթևության և արագության մարմնավորումն է։ Շանը բնորոշ է միջին հասակ և կոմպակտ մարմնակազմություն։ Մազածածկույթը բավականաչափ խիտ է, լավ զարգացած ենթածածկույթով։ Ականջներն ուղղահայաց դիրքում են, պոչն ունի փետուրի ձև։

Շունը շատ լավ է աշխատում լծասայլում, հեշտությամբ տեղափոխում է ոչ ծանր բեռներ։ Այս շները շատ դիմացկուն են, որձերն արտաքնապես տարբերվում են էգերից հզոր ոսկրերով և մարմնի համամասնություններով։ Էգերի ողնաշարն ավելի նուրբ է, սակայն նրանց չի կարելի ավելի թույլ համարել։ Այս ցեղատեսակի շներին ճիշտ կերակրելու դեպքում նրանք ավելորդ քաշ չեն ունենում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s