Posted in Առցանց ուսուցում, Բնագիտություն

Բնագիտություն. առցանց ուսուցում

Կրթական պարտեզ. ուսումնական նախագիծ
Զարգացնել հոգատար վերաբերմունք կենդանիների նկատմամբ, կենդանիների խնամք, կերակրում: Տեսանյութ պատրաստելիս նաև նկարի՛ր, թե ի՞նչ պայմաններում կամ ի՞նչ տնակում ես պահում քո սիրելի կենդանուն:

Ես շատ եմ սիրում կենդանիներ։ Ես երազում եմ տանը շնիկ պահել։ Բայց ստացվեց այնպես, որ մեր հարկի պատշգամբում ծնվեցին երկու կատվի ձագեր։ Կարճ ժամանակ անց նրանց մայրը անհետացավ։ Այդպես նրանց խնամքը փոխանցվեց ինձ և իմ քույրիկին։ Մենք երջանկացանք և սկսվեցին մեր ուրախ օրերը։ Մենք նրանց կերակրում ենք կաթով և ապուրով ,ուշադիր ենք, որ կատուները միշտ ջուր ունենան։ Նաև հոգ ենք տանում նրանց մաքրությունը։ Երբեմն նրանց համար տոն ենք կազմակերպում` կերակրում ենք կատուների համար ստեղծված հատուկ կերով։ Նրանք շատ հաճույքով են դա ուտում, իսկ մենք զվարճանում ենք նրանց չփչփոցով։ Նրանք արդեն մեծացել են և հաճախակի են բացակայում։ Իսկ երբ վերադառնում են` սոված ու հոգնած են լինում։ Մենք իրար շատ ենք կարոտում։ Ահա թե ինչպիսին են նրանք փոքր ժամանակ և հիմա`

img-62feeed6a4459470a74402b2c7710e1e-v

Հարցեր

1. Փորձե՛ք պարզել, թե ինչի՞ց է կազմված հողը:
Փորձերը ցույց են տալիս, որ հողը ունի բարդ բաղադրություն։ Երբ չոր հողը գցում ենք ջրի մեջ անմիջապես պղպջակներ են դուրս գալիս։ Դա փաստում է, որ հողի մեջ օդ կա։ Իսկ երբ հողը այրում ենք և վերևում ապակի պահում` ապա տեսնում ենք գոլորշու կաթիլները։ Դա էլ փաստում է, որ հողում ջուր կա։ Եթե շարունակենք հողը այրենք, ապա կնկատենք, որ տհաճ հոտ է գալիս։ Դա այրվող բույսերի և կենդանիների հոտն է։ Եթե շիկացած հողը լցնենք ջրի մեջ ու խառնենք, ապա կտեսնենք բաժակի տակը ավազ և կավ է նստել։ Եթե այս բաժակի ջրից վերցնենք և անցեռոցիկով ֆիլտրենք, ապա որոշ ժամանակ հետո կտեսնենք որ սպիտակ հետքեր կան։ Դա էլ փաստում է, որ հողում հանքային աղեր կան։ Իսկապես որ հողը հրաշալի բաղադրություն ունի։ Հողի զորության շնորհիվ են աճում մեր Երկիր մոլորակի բազմազան բույսերը։

2. Ի՞նչ նյութեր կան հողի մեջ:
Այս դասից ես իմացա, որ հողը հարուստ նյութ է։ Նա շարունակում է` հանքային աղեր, կավ, ջուր, օդ, ավազ և կենդանիների ու բույսերի մնացորդներ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s