Posted in Հայրենագիտություն, Առցանց ուսուցում

Հայրենագիտություն. առցանց ուսուցում

1․ Աշխատանքի ընթացքում ուսումնասիրել և սովորել հայկական մշակույթի անցյալն ու ներկան։

1․ Ի՞նչ է մշակույթը։
Մշակույթը` դա որևե ազգի սովորություններն են, երգերը, պարերը, կրթությունը, գրերը, հագուստն ու հարդարանքն է։

2․ Ներկայացնել Հայ ժողովրդի մշակույթը։
Հայ ժողովրդի մշակույթը հնուց էլ շատ հարուստ էր։ Մեծ նշանակություն է ունեցել գիրն ու քանդակը։ Այդպես են փոխանցել իրենց սերունդներին ավանդույթները, սովորությունները և հոգևոր արժեքները։ Երգերի ու մտքավոր պարերի միջոցով նկարագրել են ազգի առանձնահատկությունները։

3․ Ի՞նչ է բանահյուսությունը։
Հին Հայաստանում մեծ տեղ է զբաղեցրել բանահյուսությունը, որի հեղինակը ժողովուրդն էր։ Նրանք ստեղծում էին սգո և հարսանյաց երգեր, էպոսներ և հեքիաթներ։

4․ Ի՞նչ կապ կա ժողովրդի և նրա էպոսի միջև։
Դա նման է շղթայի, որը կապում է իրար հինն ու նորը։ Էպոսների միջոցով առ այսօր տեսնում ենք հայ ազգի ապրելակերպն ու մտածելակերպը։

2․ Նախագծի շրջանակում համացանցից, տարբեր աղբյուրներից ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կենցաղը, ավանդույթները, մշակույթը։ Պատրաստել տեսաֆիլմ։

Հայ ժողովրդի մշակույթը`

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին:

20-երորդ դարի մշակույթ`

1920թ. նոյեմբերին Արևելյան Հայաստանում հաստատվեց խորհրդային իշխանություն. սկիզբ առավ հայ ժողովրդի նորագույն պատմության սոցիալիստական շրջանը, որն էլ եզրափակվեց 1991թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության հռչակմամբ: Պատմական այդ համեմատաբար կարճ շրջանը հագեցած էր հասարակական, քաղաքական ու մշակութային նշանակալից իրադարձություններով, որոնք իրենց դրոշմը դրեցին ողջ 20-րդ դարի հայ մշակույթի վրա: 1924թ. ապրիլին Խորհրդային Հայատանի կառավարության նիստին հաստատվեց Ալեքսանդր Թամանյանի հեղինակած՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, որը հզոր խթան դարձավ ողջ հանրապետությունում քաղաքաշինության, ճարտարապետության, կերպարվեստի հետագա զարգացման համար: Թեև բոլշևիկյան իշխանության ձեռքին արվեստը ծառայում էր որպես քաղաքական և գաղափարական ամբիոն, սակայն պատմական այս ժամանակահատվածը հայ արվեստի ու գրականության համար նշանակալից ձեռքբերումների ու վերելքի շրջան էր, որը կապված էր նկարիչներ Մարտիրոս Սարյանի ու Հակոբ Կոջոյանի, գրողներ Եղիշե Չարենցի ու Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի ու Հովհաննես Շիրազի, դերասաններ Վահրամ Փափազյանի ու Մհեր Մկրտչյանի, կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ու Ռոմանոս Մելիքյանի, Առնո Բաբաջանյանի ու Արամ Խաչատրյանի անունների հետ: 1922թ. կազմակերպվեց հանրապետության առաջին պետական դրամատիկական թատրոնը, որին հետագայում շնորհվեց «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» անունը։
Վերելք ապրեց նաև երաժշտական կյանքը։ Հիմնվեցին Երևանի պետական կոնսերվատորիան, առաջին սիմֆոնիկ նվագախումբն ու պետական ֆիլհարմոնիան, Օպերայի և բալետի պետական թատրոնը։ Մատենադարանը գրադարանային կարգավիճակից վերափոխվեց գիտահետազոտական ինստիտուտի և սկսեց արդյունավետ զբաղվել սկզբնաղբյուրների ուսումնասիրությամբ ու հրատարակման գործով։ Համընդհանուր ճանաչման արժանացան ճարտարապետական այնպիսի կոթողներ, ինչպիսին են Հանրապետության հրապարակը, Երևանի գինու կոմբինատը, Սարդարապատի հերոսամարտի համալիրը (ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան), Կոնյակի գործարանը (Հովհաննես Մարգարյան), Մատենադարանը, Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի նստավայրի շենքերը (Մարկ Գրիգորյան), Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիրը (Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան), ԳԱԱ նախագահության շենքը (Սամվել Սաֆարյան), Մարզահամերգային համալիրը, Զվարթնոց օդանավակայանը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը, Երևանի նոր քաղաքապետարանը (Ջիմ Թորոսյան) և այլն։ Այսպիսով, չնայած գաղափարական որոշ արգելքների, 20-րդ դարի երկրորդ կեսին հայ մշակույթը խոշոր նվաճումներ ունեցավ բոլոր բնագավառներում:

Հայ ժողովրդի պատմությունը`

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն[1]:
Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքի քրիստոնեական մյուս եկեղեցիներից[2]:

Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի հիմնադրած քաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա Աշտիշատ: Ինչ վերաբերում է Արտազ գավառին, որի եկեղեցում գրվել է վերոհիշյալ գիրքը, ապա այն հայոց արքունիքի ամառանոցն էր։ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է այնտեղ։ 4-րդ դարի սկզբին, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատի եպիսկոպոսական աթոռում[5]:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s