Posted in Հայրենագիտություն, Առցանց ուսուցում

Նախագիծ – Ուսումնա-հայրենագիտական

Հայկական գիրը ստեղծողների հետ՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև:

Մեսրոպ Մաշտոց`

հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում։

Հայոց գրերի ստեղծման վերաբերյալ առկա են բավականին հակասական կարծիքներ՝ չնայած հիմնականում գերակշռում է դասական մոտեցումը, ինչը ենդթադրում է, որ Մեսրոպ Մաշտոցը հանդիսանում է հայերեն այբուբենի ստեղծողը։ Հետաքրքիր և զարգացող մոտեցում է նաև այն, որ Մաշտոցը ոչ թե ստեղծել է հայոց այբուբենը, այլ վերականգնել այն։ Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։

Ես այսօր կարողանում եմ գրել և կարդալ, ինչի համար պարտական եմ Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին։ Նրանց նախանձախնդրությունը պատճառ եղավ, որ մենք այսօր ունենք կրթություն և քաղաքակրթություն։ Շնորհակալ եմ նրանց, որ թարքմանեցին Աստվածաշունչը և ես կարող եմ իմ լեզվով կարդալ և հասկանալ։

Սահակ Պարթև`

եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ, քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ։ Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը և հայերեն է թարգմանվել Աստվածաշունչը։ Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին հայ գրերի ստեղծման և տարածման գործում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s