Posted in Մայրենի, Առցանց ուսուցում

Թեստ 3

Թեսթ 3
Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները
Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
– Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:
Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:
«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:
Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.
– Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
– Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:
Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<>:
Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

1. Տեքստի 4 բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀ լարացնելով բաց թողած տառերը:
Անգամ
Երբ
Սուրբ
Ավելորդ

2. Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ, բաժանի՛ր բաղադրիչների:
քաղհան – քաղ` արմատ, հան` արմատ
շաղակրատել –
շաղ` արմատ, ա` հոդակապ, կրատ` արմատ
շրջակայք – շուրջ` արմատ, ա` հոդակապ, կայք` արմատ
քմահաճույք – քմ` ածանց, ա` հոդակապ, հաճույք` արմատ

3. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/ աստիճան – սանդուղք
բ/ սիրուն – գեղեցիկ
գ/ բղավել – ճչալ
դ/ դաշտ – արտ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ քաղհան – բարդ
բ/ չար – պարզ
գ/ երազ – ածանցավոր

դ/տանձ – պարզ

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան

բ/ ճյուղ
գ/ ծառ

դ/ամուսին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական
բ/ տանձ – գոյական
գ/ առավոտյան -գոյական ✓
դ/ միտք – գոյական

7. Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛ բայեր:
Ձայն – ձայնել
Միտք – մտածել
Կատակ – կատակել
Լուրջ – լրջանալ

8. Որ՞ն է տրված նախադասության ենթական.

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:

Ջելսոմինո

9. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են:

Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց։

10. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:

11. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

նա բարի, սուրբ ոգի է:
նա չար կախարդ է:

12. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.
ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը
գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

13. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

14. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:
Ոմանք Ջելսոմինոյին համարում էին չար վհուկ, քանի որ նա իր ձայնով կարողանում էր գանձերը ծառից պոկել։ Իսկ դա բնական չէր։ Իսկ մնացածը նրան բարի ոգի էին համարում, քանի որ նա ոչ մի չար բան չէր արել։

15. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s