1․ Հայաստանի տարածքն աչքի է ընկնում կենդանական աշխարհի
բազմազանությամբ: Հայաստանը, չնայած իր համեմատաբար փոքր տարածքին, աչքի է ընկնում բուսական համակեցությունների ու բուսատեսակների արտահայտված բազմազանությամբ։
2․ Հարուստ և ինքնատիպ է հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության:
3․ Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունը կատարել է Եզնիկ Կողբացին V դարում։ Հայկական դեղաբույսերից են․ օշինդր դառը, , Սուսամբար, ալոճենի, երիցուկ, մարգագետնային երեքնուկ։
4․ Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,կամ
Արցախ չճանաչված պետություն Հարավային Կովկասում։ Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է։
5․ Արցախն արևմուտքում սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավում՝ Իրանի իսլամական Հանրապետությանը, իսկ ամբողջ արևելքում՝ Ադրբեջանական հանրապետությանը։
Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։
Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724
մետր բարձրությամբ։
6․ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Արցախ» անվանումը նշանակում է Առանի
ծառաստան։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ
ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝։
7․ Արցախի դրոշը ստեղծվել է Հայաստանի դրոշի նմանությամբ։ Կարմիր գույնը
խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական
հավատքի, անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ
ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ
ժողովրդի տաղանդը և աշխատասիրությունը։
8․ Արցախը (Ղարաբաղը) պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության
փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների` Հայաստանի,
Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում:
9․ 1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին
զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր: