Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Այս ծառատեսակի անտառներում է բնակվում մեկ այլ յուրահատուկ կենդանի՝ կոալան, որը պարկավոր արջ է: Այն սնվում է միայն էվկալիպտի տերևներով և ընդհանրապես ջուր չի խմում, քանի որ էվկալիպտի տերևներում պարունակվող ջրի քանակը լիովին հագեցնում է նրանց ծարավը: Յուրահատուկ է նաև այն, որ կոալայի մատնահետքերը շատ նման են մարդու մատնահետքերին և նույնիսկ խոշորացույցի օգտագործմամբ դրանք հնարավոր չէ տարբերել: Պարկավոր կենդանիներից ամենահայտնին կենգուրուն է, որը հանդիսանում է Ավստրալական Միության խորհրդանիշերից մեկը և դրա տարբեր տեսակներ հանդիպում են Ավստրալիայի բոլոր բնական զոնաներում: Կենգուրուները տեղաշարժվում են հիմնականում ցատկելով և խոշոր տեսակների ցատկի երկարությունը կարող է հասնել 10 մ: Չնայած էմու ջայլամը չի թռչում, սակայն զարգացնում է շատ մեծ արագություն։ Բացառիկ տեսակներ են հանդիսանում բադակտուցը և եքիդնան: Վերջիններս ձվածին կաթնասուններ են, այսինքն ձու են ածում և թխսում թռչնի պես, սակայն ձագերին կերակրում կաթով, ինչպես կաթնասունները: Ընդ որում բադակտուցը բնակվում է խոնավ արևադարձային անտառների գետերի հարևանությամբ և իր կյանքի մի զգալի մասը անցկացնում է ջրում, իսկ եքիդնան ամբողջովին ցամաքային կենսակերպ վարող կենդանի է: Ի տարբերություն դինգոյի, Թասմանյան հրեշը հեշտությամբ ենթարկվում է վարժեցման և կարող է ապրել նաև տան պայմաններում:

Ավստրալիայի բուսական աշխարհի յուրահատուկ ներկայացուցիչներից է էվկալիպտը, որին հսկայական քանակի ջուր կլանելու հատկության շնորհիվ անվանում են բնական պոմպ և աշխարհի շատ վայրերում այն օգտագործում են ճահիճները բնական ճանապարհով չորացնելու համար:Էվկալիպտի անտառները յուրահատուկ են նաև նրանով, որ այնտեղ դժվար է ստվեր գտնել, քանի որ դրանց տերևները կողային մասով են ուղղվում դեպի արևը՝ դրանով նվազեցնելով ստվերի քանակը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s