1․Նշե՜լ Արցախի հանրապետության սահմանակից երկրները։ Հայաստան, Իրան և Ադրբեջան։
2․ Նշե՜լ Արցախի անվան ստուգաբանությունը։
Ըստ ժողովրդական ստուգաբանության Արցախ անվանումը նշանակում է Առանի ծառաստան։
Արցախի երկրորդ անվանումը` Ղարաբաղ` նշանակում է Սև այգի կամ Բաղաբերդ։
3․ Լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել Արցախի հանրապետության վերաբերյալ։
Արցախ (նաև՝ Արձախ, Արցախամայր). Մեծ Հայքի տասներորդ նահանգը, տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Արցախի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արևմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին: Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։