Posted in Մայրենի

Թեստ 1

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք՝ գալիս էր ու հարցնում.
-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.
-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝ ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:
Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր.եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Ամբողջ, անգամ, երբեք, դարձավ

2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած
բ/կամակոր
գ/հակառակ կողմով ✓
դ/բոլորին հակառակ

3. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
Վատ – լավ
Սովորական – արտասովոր
Պարզ – բարդ
Երկար – կարճ

4. Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.
ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր ✓

5. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.
ա/աչքերը
բ/ հարցերին
գ/ դարակները
դ/ խրճիթ ✓

6. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
Տղա սովորական
Կատու երկար

7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է ձանձրացնել
բ/չէր կարողանում չկարողանալ
գ/դնեն դնել
դ/դարձավ դառնլ

8. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա ստվերը, ամպերը, նամականիշները
ստորոգյալ ունի, չեն գրում, չեն խմում

9. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.
ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին ✓
դ/ տարվա կեսը

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
Կաղամբը

11. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Երկար մորուքով, թարս գուլպաներով ինչուիկ։

12. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.
ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր ✓
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր:

14. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
Ինչու՞ պատուհանները տուն ունեն։
Ինչու՞ պոզերը այծ ունեն։
Ինչու՞ դասարանները դպրոց ունեն։

15. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :
Ինչու՞ հենակը աթոռ ունի։
Ինչու՞ էջերը տետր ունեն։
Ինչու՞ բռնակը դուռ ունի։
Ինչու՞ կափարիչը շիշ ունի։
Ինչու՞ թևերը թռչուն ունեն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s