Ես այսօր իմ դասարանցիներիս հետ այցելեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ։ Մեզ ուղեկցում էր ընկեր Հայկուհին և ընկեր Անժելան։ Անցավ շատ հետաքրքիր։ Մենք գնացինք քոլեջի բույսերի լաբորատորիա։ Այնտեղ կային շատ հետաքրքիր բույսեր, բայց ես զարմացել և հիացել էի կենդանիների վրա։ Այնտեղ կար թութակներ, ծովախոզուկներ և գերմանամկներ։ Մեզ թույլատրեցին կենդանիներին ձեռք տալ։ Դա ինձ համար գերագույն հաճույք էր։ Մենք սովորեցինք տարատեսակ բույսերի անվանումներ խաղի միջոցով։ Հետո այցելեցինք ջերմոց և գինու գործարանը։ Տուն եմ վերադարձել ուրախ և մեծ տպավորություններով։