Posted in Մայրենի, Ուսումնական արձակուրդներ, Ընթերցարան

Ուսումնական ձմեռ

1. Առաջին հեքիաթը, որ ես կարդացել եմ արձակուրդների ընթացքում դա Գրիմ եղբայրների « Ռապունցել » հիքիաթն է։ Ես շատ եմ սիրում այդ հեքիաթը, մանավանդ հերոսուհուն։ Սա էլ իմ սիրած հատվածը` Լինում են, չեն լինում, մի մարդ ու կին են լինում: Ցանկանում են երեխա ունենալ, սակայն չի հաջողվում: Բայց ահա մի օր աստված կատարում է նրանց ցանկությունը:

Ամուսինների փոքրիկ պատուհանը նայում է հարևանի այգուն: Այնտեղ աճում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն ու խոտերը, սակայն պարտեզի շուրջը բարձր պատ կա, և ոչ ոք այնտեղ չի մտնում, քանի որ տերը հզոր կախարդուհի է: Բոլորը վախենում են նրա ուժից: Մի անգամ կինը պատուհանից նայելիս է լինում, և աչքը ընկնում է մի թփի: Թուփը ռապունցել բույսի թուփ է լինում, որը նաև անվանում են բարբարուկ: Այնքան կանաչ ու փարթամ է լինում բույսը, որ կնոջ բերանի ջուրը գնում է: Անընդհատ մոտենում է պատուհանին, նայում ռապունցելին ու սիրտն ավելի է ուզում: Եվ քանի որ ոչ ոք չի համարձակվում մտնել կախարդուհու պարտեզն ու որևէ բան քաղել այնտեղից, կինն օր-օրի գունատվում ու նիհարում է:

– Սիրտդ ի՞նչ է ուզում, այ կին,- հարցնում է ամուսինը՝ վախեցած կնոջ տեսքից:

– Ա~խ, եթե այն ռապունցելից չուտեմ, կմեռնեմ,- պատասխանում է կինը:

Ամուսինը շատ է սիրում կնոջը ու մտածում է, որ եթե կինը դրա պատճառով կարող է մեռնել, ուրեմն ինքն ամեն գնով պետք է ճարի այդ բույսից: Պատի վրայով բարձրանում է, մտնում կախարդուհու պարտեզը, արագ-արագ մի քանի թև ռապունցել քաղում, բերում տալիս կնոջը: Կինն աղցան է պատրաստում և ուտում: Սակայն աղցանն այնքան համեղ է լինում, որ հաջորդ օրը նա ավելի շատ է ցանկանում ու չի կարողանում հանգստանալ, մինչև ամուսինը չի խոստանում դարձյալ մտնել կախարդուհու այգին: Գիշերը մարդը պարսպի վրայով իջնում է պարտեզ ու շատ վախենում է, քանի որ տեսնում է կախարդուհուն՝ իր առաջ կանգնած:

– Ինչպե՞ս ես համարձակվում մտնել իմ այգին ու կանաչ ռապունցել գողանալ,- հարցնում է բարկացած կախարդուհին:

– Ա~խ, ներեցեք, ի~նչ անեմ, կինս պատուհանից տեսել է ձեր ռապունցելն ու սիրտն այնպես է ուզում, որ եթե չտանեմ, կմեռնի:

Կախարդուհին հանդարտվում է և ասում.

– Եթե այդպես է, ես մի պայման ունեմ, ռապունցել քաղիր, ինչքան ուզես, բայց հենց որ կինդ ունեցավ երեխա, երեխային պետք է տաս ինձ:

Ես շատ անգամներ եմ դիտել մուլտֆիլմը, բայց միայն հիքիաթը կարդալուց հետո իմացա, թե ինչպես է առաջացել Ռապունցելի անունը։

Այս հեքիաթի հերոսներն են` Ռապունցելը, նրա մայրն ու հայրը, կախարդուհին և թագավորի տղան

Ռապունցել – միամիտ և երկար մազերով մի աղջիկ։
Ռապունցելի մայր – անհամբեր և գեղեցիկ մի կին։
Ռապունցելի հայր – քաջ և հավատարիմ մի տղամարդ։
Կախարդուհի – չար և խորամանկ մի կին։
Թագավորի տղա – գեղեցիկ և քաջ տղա։

Ես սորեցի այս հեքիաթից, որ չար մարդիկ միշտ էլ պարտվում են, որքան էլ նրանք նեղացնեն բարիներին։

Իմ կարծիքով շատ հետաքրքիր և ուսուցողական է այս հեքիաթը։ Կարդալիս սովորում ես ճանաչել մարդկանց։

Կարդացի Հովհաննես Թումանյանի « Մի կաթիլ մեղրը » հեքիաթը։ Սա էլ իմ սիրած հատվածը` Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Մեղրից անուշ լավ խոսքերով

Մեղր են քաշում. մին էլ հանկարծ
Մի կաթ մեղրը ծորում է ցած։
— Տը՛զզ, էն կողմից մի ճանճ գալի,
Էս կաթիլին վեր է գալի։
Ճանճի վըրա, թաքուն-թաքուն,

Էս խանութի տիրոջ կատուն
Դուրս է ցատկում,
Թաթով զարկում…

Խանութպանն ու իր կատուն, չոբանն ու իր շունը, գյուղացիները, թագավորները

Խանութպան – շատ կռվարար անձնավորություն
Կատու – նարնջագույն մորթիով մլավան կատու
Չոբան – շատ ուժեղ և բարկացկոտ մարդ
Շուն – իր տիրոջ նման ուժեղ և կռվարար
Գյուղացիները – անխելք մարդիկ, որոնք չիմանալով բանն ինչումն է, պատրաստ են կռվելու, ծեծելու և հաղթելու։
Թագավորներ – երկուսն էլ անխելք էին։ Նրանք կարող էին օգտվելով իրենց իշխանությունից բերման ենթարկել մեղավորներին և պատժել նրանց, ոչ թե կռիվը թեժացնել և երկրները ամայության հասցնել։

Ես սովորեցի մի փոքր խոսքից առիթ չտամ, որ կռիվ ստացվի ու իմ պատճառով կռվեն բոլորը։

Հովհաննես Թումանյանը միշտ մատչելի կերպով ներկայացնում է բարդ իրավիճակները, որպեսզի մարդիկ հասկանան իրենց սխալները և ժամանակին կանգ առնեն։

Ես կարդացի Ղազարոս Աղայանի « Մեղուն ու հավը » հեքիաթը։ Սա էլ իմ սիրած հատվածը` IMG_20200106_172630_233

Ես սիրեցի այս հատվածը այն պատճառով, որ մեղուն շատ խելացի պատասխանեց պարծենկոտ հավին։

Հեքիաթի հերոսներն էն` հավ և մեղու

Հավ – շատ կչկչան ու պարծենկոտ
Մեղու – աշխատասեր և խելացի

Սովորեցի, որ հավի նման պարծենկոտ չլինեմ, որքան էլ խելացի ու լավ գործ արած լինեմ։ Նաև սովորեցի մեղվի նման աշխատասեր լինել։

Ղազարոս Աղայանը կարճ ու դիպուկ ամոթանք տվեց պարծենկոտներին և քաջալերեց աշխատասերներին։

Ես կարդացի Հովհաննես Թումանյանի « Կիկոսի մահը » հեքիաթը։ Սա էլ իմ սիրած հատվածը` Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․

աղքատ մարդն ու իր կինը, աղքատի երեք աղջիկները

Աղքատ մարդը – աշխատասեր, հասարակ մարդ
Աղքատի կինը – պարզամիտ կին
Աղքատի աղջիկները – միամիտ և անխելք աղջիկներ

Սովորեցի, որ պետք չէ չեղած բանից պատմություն սարքել։

իմ կարծիքով շատ հետաքրքիր հեքիաթ է։ Ուզում եմ անվերջ կարդալ Թումանյանի մտքերը,քանի որ նրանք միշտ ինչ որ մի բան բացահայտում են։

Ես կարդացի Հովհաննես Թումանյանի « Փիսիկի գանգատը » հեքիաթը։ Սա էլ իմ սիրած հատվածը` Համոն թաքուն
Մածունը կերավ,
Գնաց տատի մոտ
Ինձ վրա դրավ։

Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի
Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։

Այս հեքիաթի հերոսներն են` գլխավոր հերոս կատուն, երկրորդ կատուն, տատիկը, Համոն և երեխաները

Գլխավոր հերոս կատու – տխուր ու խեղճ
Երկրորդ կատուն – մխիթարող ու լավ ընկեր
Տատիկը – բարկացկոտ տատիկ
Համոն – սուտասան տղա
Երեխաները – կատու չսիրող երեխաներ

Սովորեցի, որ չպետք սուտ ասեմ և մեղքը գցեմ ուրիշների վրա։

Իմ կարծիքով Հովհաննես Թումանյանը լավ հիշեցում է տալիս սուտլիկներին, որ նրանք կռիվներ չստեղծեն։

Ինչպես միշտ, ես իմ արձակուրդները անցկացրեցի հետաքրքիր և զվարճալի։ Ծնողներս միշտ ծրագրում են մեր օրերը, որպեսզի մենք կարողանանք լավագույն կերպով անցկացնենք մեր մանկությունը և արձակուրդները։ Մեզ հյուր էր եկել իմ ընկերուհին, որի հետ մինչ ուշ երեկո խաղացել ենք և զվարճացել։ Հետո պիցցա ենք կերել և վազվզել։ Հետաքրքիր էր մեր ընկերների տուն այցելելը։ Հյուրասիրվելուց հետո գնացինք բակ իրենց շան հետ խաղալու։ Շունը շատ էր սիրում գնդակ խաղալ։ Հետո մենք մեր ընկերներին հյուրնըկալեցինք։ Շատ հաճելի էր, քանի որ միասին խաղեր խաղացինք և կատակեցինք։ Հաճելի էր նաև այն, որ ծնողներս թույլ էին տալիս, որ ես և քույրիկս ուշ քնենք և ուշ արթնանանք։ Հաճելի էր նաև անկողնում նախաճաշելը։ Այդպես արագ անցան իմ արձակուրդները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s