Posted in Բնագիտություն

Մարդը բնության մասնիկ է

Մարդը կենդանի բնության մասնիկ է: Ինչպես մյուս կենդանիները, մարդը շնչում է, սնվում, մեծանում և երեխաներ ունենում: Այս ամենի համար նրան անհրաժեշտ են օդ, ջուր, սնունդ, ջերմություն և մյուս մարդկանց ընկերակցություն: Երկիրը կենդանի մոլորակ է: Կենդանիները, բույսերը, մթնոլորտը և հողը այնպես են փոխկապված, որ կարծես մի ներդաշնակ օրգանիզմ լինեն: Բայց ինչպես ամեն կենդանի էակ, Երկիրը կարող է նաև հիվանդանալ: Մի՞թե մարդը նպաստում է դրան:
Բնության պաշարները խիստ արժեքավոր են մարդկանց համար: Բայց դրանցից պետք է խնամքով օգտվել, թե չէ կարող ենք անուղղելի վնասներ պատճառել բնությանը: Չէ՞ որ նույնիսկ ձկները, որ կարծես անթիվ-անհամար են, աստիճանաբար պակասում են:
Կահույք պատրաստելու, թուղթ ստանալու համար մարդիկ հաճախ այնքան ծառահատում են անում, որ անտառներն այլևս հնարավոր չի լինում վերականգնել:
Հողագործությունը մարդկանց նստակյաց դարձրեց: Մարդիկ բնակավայրեր կառուցեցին, և այսպես գյուղեր և քաղաքներ առաջացան: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են գյուղերն ու քաղաքներն առանց միմյանց գոյություն ունենալ:
Ինչու՞:
Հողագորործության մեջ հողը պարարտացնելու և բերքը վնասատուներից պաշտպանելու համար մարդիկ զանազան նյութեր են օգտագործում: Բայց այդ նյութերի չարաշահումը վտանգավոր է՝ դրանք կարող են վնասել նաև շրջապատի կենդանական աշխարհը:
Երկրի բնակչությունը գնալով շատանում է: Շատանում է նաև աղբը՝ այն, ինչ մարդիկ դեն են նետում: Գործարանների թունավոր թափոններն ու աղբը կարող են իսկական աղետ դառնալ:
Մարդիկ, առանց երկար-բարակ մտածելու, դաշտերը, ձորակները, գետերի հունն օգտագործում են որպես աղբանոց: Արդյունքում անխնա աղտոտվում են բնության ամենաթանկարժեք պարգևները՝ օդն ու ջուրը:
Հնում անպիտան դարձած իրերը վերածվում էին աղբի: Այսօր մարդիկ մտածում են, թե դրանց ինչպես կարելի է «երկրորդ կյանք» տալ՝ կրկին օգտագործել, այլ բանի համար պիտանի դարձնել կամ վերամշակել:

Հարցեր
1. Ինչո՞վ է մարդը տարբերվում այլ կենդանի էակներից:
2.Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են գյուղերն ու քաղաքներն առանց միմյանց գոյություն ունենալ:
Ինչու՞:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s