Posted in Հորինում եմ, Մայրենի, Ստեղծագործական աշխատանք, Paint

Ձմեռվա պարը

Լինում են, չեն լինում երկու խռովկան ու կռվարար ամպիկներ են լինում։ Նրանցից մեկը շատ լացկան է լինում։ Երբ նրանք տեսնում էին, որ երկնքի մյուս ամպիկները ուրախ և զվարթ փաթիլներ են պատրաստում, լացկան ամպիկը նախանձից սկսում էր կռվել խռովկան ամպիկի հետ։ Հետո նրանք իրար էին բախվում և ձյան փոխարեն կայծակ ու ամպրոպ էր առաջանում։ Այդպես նրանք փչացնում էին բոլորի տրամադրությունը։ Օգնության եկավ քամին։ Նա առաջարկեց ամպիկներին, որ նրանք դադարեն կռվել և մի գեղեցիկ պար պարեն իր սուլոցի տակ։ Միայն այդպես նրանք կարող են փաթիլներ ստեղծել։ Այդպես էլ վարվեցինք ամպիկները։ Ձեռք ձեռքի տվեցին և քամու գեղեցիկ սուլոցի տակ մի սիրուն պար պարեցին։ Ուրախությունից իրենց ներսում անթիվ գեղեցիկ փաթիլներ ստեղծվեցին։ Փաթիլները այնքան շատացան, որ պատռեցին ամպիկներին և պտտվելով թափվեցին երկրի վրա։ Նրանց միացան մյուս ամպիկները և բոլորը միասին քամու օգնությամբ պարեցին ձմեռվա պարը։

sketch-1576048477821

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s