Հայաստանի գետերի, աղբյուրների և բույսերի մասին տեղեկություն հավաքել և գրանցել բլոգում:
Հայաստանի բույսերը
Հայաստանը, չնայած իր համեմատաբար փոքր տարածքին, աչքի է ընկնում բուսական համակեցությունների ու բուսատեսակների արտահայտված բազմազանությամբ, որը տարածքի բարդ ֆիզիկաաշխարհագրական պայմանների և ֆլորոգենետիկական տեսակետից նպաստավոր աշխարհագրական դիրքի արդյունք է, 1կմ2 վրա հաշվում են ավելի քան 100 տեսակ, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է[1]։
Բուսաաշխարհագրական այդ նահանգների, մարզերի և ենթամարզերի, ինչպես նաև երկրի բնապատմական պայմանների բազմազանության շնորհիվ նրա ֆլորան ձեռք է բերել արտակարգ հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ՝ շուրջ 3500 բարձրակարգ անոթավոր բույսերով։ Տեսակների քանակով ծաղկավոր բույսերին չեն զիջում նաև ջրիմուռները, մամուռները և քարաքոսերը։Հայաստանի էնդեմիկ բույսերից են նաիրյան նշենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Տիգրանի թանթրվենին, Մաղաքյանի Կզնագին-(Մաղաքյանի ստելերոպսիս), հայաստանյան արոսենին, Արարատի իշամառոլը, Բարսեղյանի վուշը և այլն։ ՀՀ-ում տարածված են նաև մշակաբույսերի վայրի էնդեմիկ տեսակները (նախնիները)՝ տանձենի, խնձորենի, կեռասենի, Շլորի, սալորենի արոսենի, սզնի, ոլոռ, ոսպ, ճակնդեղ և այլն։ Առանձնահատուկ տեղ են գրավում վայրի էնդեմիկ հացազգիները (ցորեն, գարի, աշորա և այլն), որոնք օժտված են ներտեսակային խիստ բազմազանությամբ և արժեքավոր հատկանիշներով