Posted in Բնագիտություն

Տեղեկություն Արաքս գետի մասին

Հայաստանի գետերի, աղբյուրների և բույսերի մասին տեղեկություն հավաքել և գրանցել բլոգում:

Արաքս գետը` Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկն է։ Անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է Թուրքիայի, Հայաստանի, Արցախի Իրանի և Ադրբեջանի տարածքը։ Ունի 1072 կմ երկարություն[1], որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։ Միջնադարյան վրացական աղբյուրներում անվանվում էր Արասխի[2]։ Արաբ աշխարհագիր Իբն-ալ-Ֆակիհը, որը երբեմն գետը կոչել է Արրասս[3], գրում է, որ միայն Արաքսի գետահովտում իր ժամանակ եղել է մոտ 1000 քաղաք և գյուղ[4]։

Նորագույն պատմության մեջ Արաքսը արժևորվեց որպես աշխարհաքաղաքական սահման։ Ըստ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի՝ գետն ընտրվեց որպես սահման Ռուսական և Պարսկական կայսրությունների միջև։ Խորհրդային Միությունը և Իրանը հետագայում համատեղ պատվար կառուցեցին Արաքսի վրա՝ Փոլդաշտի տարածքում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s