Posted in Բնագիտություն

Ինչպես աճեցնել խաղողը

Կան տարբեր տեսակի ժամանակահատվածներ, որոնց ընթացքում կարելի է տնկել խաղողի թուփը: Եթե մենք այն տնկում ենք աշնանը, ապա հաշվի առնելով, որ խաղողը շատ արագ է աճում, այն կհասցնի արմտները ամրապնդել, սակայն չի հասցնի շատ արագ աճել, քանի որ արդեն ժամանակն է լինելու ծածկել, որպեսզի դիմանա ձմռանը: Երբ, որ անցնի ցուրտ ջերմաստիճանը ավելի ճիշտ է հանել այն ժամանակ, որ խաղողի թուփը կունենա արդեն պտուղներ:

Եթե մենք այն տնկենք ձմռանը, այդ ժամանակ նա էլի գոյատևելով կաճի, սակայն հետ կմնա զարգացումներով մնացածից, ճիշտ ժամանակ չի զարգանա, աճի: Այն խաղողի թփերը, որոնք իրենց տնկման առաջին իսկ օրերից սկսում են աճել բարենպաստ պայմաններում նրանք ավելի արագ են աճում, զարգանում են ավելի արագ, ավելի լավ են ընդհունում ցուրտ ջերմաստիճանները և տարբերվում են իրենց արտադրողականությամբ:

Մինչ խաղողը կտրելը հարկավոր է անպայման խաղողին պատրաստել, այսինքն կտրել անպետք ճյուղերը, թողնելով միայն լավ զարգացածները և այլն: Կան խաղողների տեսակներ, որոնց արմատները դեպի վերև են, նրանք շատ են հիվանդանում, դանդաղ աճում: Խաղողը տնկելուց հետո պետք է փխրեցնել հողը և ջրել, սակայն եթե ուզում ենք ավելի առողջ խաղող ունենալ, ցանկալի է ջրել ոչ թե սովորական ջրով, այլ կալիումի պերմանգանատով: Հատկապես եթե թուփը մինչ տնկելը համարվում է թույլ արմատներով, ապա կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով պետք է անպայման ջրել, որպեսզի արմատները պնդանան: Խաղողի թփի արմատները կարող են հասնել մինչև 8-10մետր խորությամբ հողի մեջ:

Եթե տնկումը կատարվում է այնպիսի վայրում, որտեղ շատ չի ներծծվում թթվածին, ջուր, ապա այդ դեպքում պետք է քար, ավազ և հողը խառնում են, այնուհետև դա լցնում են այն վայրում, որտեղ պետք է տնկվի թուփը, այդպիսով մենք ապահովում ենք ջրի և թթվածնի աղբյուր: Եթե տնկելուց մենք փորում ենք շատ և թուփը հայտնվում է հողի խորքում, այդ դեպքում այն գտնվում է սառը միջավայրում, որը դանդաղեցնում է իր աճը:

78c07e2f6ffc0e9e

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s