Posted in Հայրենագիտություն

Հայաստանի Հանրապետություն․․ թեստային առաջադրանք 4-րդ դասարան

Լրացրեք բաց թողնված բառերը՝

1.Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկ անունից։ Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ հայերի երկիր: Իսկ մենք բոլորս Հայկ Նահապետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է:

2.Հայաստանի մայրաքաղաքը Երևանն  է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից:

3.Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ — հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան — միլիոն է:Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Իրան, Թուրքիա, Վրաստան և Ադրբեջան։

4.Հայաստանի Հանրապետության մարզերը՝ տասն են։ Դրանք են՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի։

5.Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով, դարեր շարունակ Հայաստանը կոչվել է գետերի և լճերի երկիր։

6.Հայաստանի տարածքում կան ավելի քան 100 լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Հայաստանի ամենամեծ լիճն  Սևանա լիճն է։

7.Հայաստանի Հանրապետության գետերը պատկանում են Արաքս ավազանին և կուրի ավազանին։ Հայսատանի ամենամեծ գետը Արաքսն է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s