Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:Գետ է կոչվում քաղցրահամ ջրի բնական հոսքը, որը ուղված է դեպի ծով, լիճ կամ օվկիանոս։
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
Ակունք, գետաբերան, վտակ, գետահովիտ և հուն։
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:
Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում: