Սա իմ կակտուսն է։ Ես նրան խնամում եմ այսպես` երեք օրը մեկ ջրում եմ քիչ քանակությամբ։ Կակտուսները շատ ջուր չեն սիրում։ Նա արև է սիրում։
Այս բույսը ինձ նվիրել է իմ տատիկը։ Հակառակ կակտուսի, չինական վարդը ջուր շատ է սիրում։ Հարկավոր է ջրել ամեն օր, բայց քիչ քանակությամբ։ Նա շատ գեղեցիկ է և ծաղկում է ալ կարմիր։
Սա իմ կատուն է։ Ես նրան անվանել եմ Դուպսիկ։ Նա շատ է սիրում խաղալ թելերի և ժապավենների հետ։ Նա շատ բկլիկ է, միշտ առաջինն է ուտում կերակուրը, թույլ չտալով քրոջը ուտել։
Սա իմ քրոջ կատուն է, նաև իմ կատվի քույրը։ Քույրս նրան անվանել է, Յունջի։ Նա շատ հանգիստ ու մեղմ կատու է։ Միշտ զիջում է իմ կատվին։ Սիրում է քնել, և շրջել շենքով մեկ։