Posted in Մայրենի, Ընթերցարան, Paint

Նապաստակն ու առյուծը

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:
Խորհուրդն այն է, որ ամեն մեկը կյանքում իր տեղն ու դերն ունի։

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
Ով ինչ անի, իրան կանի։
Փոս փորողը, փոսը կընկնի։

3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

sketch-1570463469017

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:
Առյուծին խորհուրդ եմ տալիս, որ ուրիշներին չվախեցնի։
Նապաստակին խորհուրդ կտամ, որ ուրիշի գործերի մեջ չխառնվի։
Աղվեսին խորհուրդ կտամ, որ պատժելիս դաժան չլինի։

Վիլյամ Սարոյան
Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s