Posted in Մայրենի, Օրագիր

Մանչուկն ու Կառլսոնը

1.Ես կարդացի Աստրիդ Լինդգրենի ։ շատ հետաքրքիր էր, քանի որ ես վաղ մանկուց ճանաչում եմ Կառլսոնին մուլտֆիլմերից։ Սա էլ իմ սիրած հատվածն է` ։

2.Իմ սիրած հերոսը` Կառլսոնն է։ Նա կարճլիկ ու թմբլիկ մարդուկ է, որը կարողանում է թռչել։ Նա շատ ծիծաղաշարժ բաներ է անում ու սիրում է կատակել։ Նա քաղցրակեր է և շատակեր։

Հաջորդ հերոսը Մանչուկն է։ Նա բարի ու մեղմ տղա է։ Նա շատ ընկերասեր է և ինձ նման շուն շատ է սիրում։

Մանչուկի հայրիկը միշտ լուրջ և խիստ զբաղված տղամարդ է։

Մանչուկի մայրիկը հոգատար և բարի մայր է։

Կարծում եմ շատ հաջողված գիրք է, քանի որ երեխաները սերնդից սերունդ հաճույքով կարդում են։

3.Ամենագեղեցիկ ծննդյանս օրն է իմ լույս աշխարհ գալու օրը։ Իմ ծնողները իմ ծննդյան օրվա մասին այնքան հաճույքով են պատմում, որ ինքս ինձ երանի եմ տալիս, որ ծնվել եմ։ Այն էլ հենց այս ընտանիքում։

4.Շատ գեղեցիկ նվերներ եմ ստացել և ստանում եմ։ Իմ հայրիկը, մայրիկը, քույրիկը, տատիկը, հորաքույրները և մորաքույրները միշտ անակնկալներ են անում։ Միակ երազանքս է շնիկ, խոզուկ կամ էլ ճնճղուկ ունենալն է։

Վերջապես արձակուրդ է։ Սկսվեցին մեր ազատ օրերը։ Ուզում եմ պատմել նրանց մասին։ Հունիսը շատ լեցուն էր և այդ պատճառով էլ շուտ անցավ։ Քույրիկիս և ընկերուհիներին հատ շատ հետաքրքիր օրեր անցկացրեցինք թե մեր բակում, թե մեր տանը։ Հուլիսին գնացել եմ ջրաշխարհ և վայելել եմ երջանիկ օրը։ Դեռ Երևանում եմ։ Ցերեկները փախչում եմ արևից իսկ երեկոները անցկացնում եմ մեր այգում` հեծանիվ վարում և գնդակ վարում։ Բայց շուտով ճամփորդելու ենք դեպի Սև ծով։ Ծրագրում ենք ճամփորդել գնացքով։ Դեռ այսքանը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s