Posted in Մայրենի, Ընթերցարան

Ավանդապատումներ-զրույցներ

Տարին երեք անգամ
Մհերի քարի դուռը կըբացվի, Մեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կաբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի, ձին կըխընդկի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա։

*****

2. Կասեն մեկ օր, Զատկի առավոտ

Մի աման հավկիթ ներկած,

Մեր կտա աղջկա ձեռ,

Թե՝ «Տար մեր քավորի տուն

Քավորին հավ–ճիվ չկա»։

Աղջիկ հավկիթ կառնի, կէրթա։

*****

Էդ վախտ Ագռավու քար կբացվի,

Մհեր քարից դուրս կէլնի,

Որ պըտըտի աշխարհք,

Աղջիկ կտեսնի, կկայնի, կասի,

–Աղջիկ ջան, էդ ի՞նչ կըտանես։

Աղջիկ կասի, –էդ հավկիթ է ներկած։

–Բա ո՞ւր կտանես։

Կըտանեմ մեր քավորի տուն։

Մհեր կասի– Դե․ ձեր քավոր ես եմ;
Բե՛ր, աղջիկ ջան, բե՛ր ինձ տուր։

Աղջիկ ամանով հավկիթ կտա Մհերին,

Մհեր կտանի հավկիթ կըդադարկի,

Մեկ բուռ ոսկի կըլցնի ամանի մեջ, կասի

–Էս էլ տուր սանամոր խալաթ։

*****

Աղջիկ կառնի, ուրախ–ուրախ գըկա։

Իրա մամ կասի․

Աղջիկ էդ ո՞ւր տարար էդպես շուտ։

Թե–Ա՜յ մամ տարա քավորի տուն, էկա

Հլա տես, ի՞նչ է տվե մեր քավոր։

Մամ կընայի, կտեսնի ոսկի է

–Աղջի,- կասի,- քավոր մեզնից բեթար աղքատ է

Ոսկի որդուց, որ լցե աման։

Կըմնա, մարդ կիգա տուն։

–Ա՜յ, մարդ, –կասի, –էսպես աջեբ բան։

Մի քսան հավկիթ դիր ամանի մեջ,

Տվի աղջկան, ասի՝ տար քավորի ոտւն, արի,

Մեխկ են հավ–ճիվ չունեն․

Զատիկ է, տար, էրեխեք թող ուտեն։

Տարեր է, չեմ գիտի ում է տվե,

Ամանը ոսկով լի դարձեր է,

Չէ՛, քավոր մեզնից բեթար աղքատ է

Էդ ոսկիք ո՞վ է ճամփե։

*****

–Աղջիկ ջան, –կասի հեր,-

Դու էդ ոսկին, որ բերիր,

Հիմի էդ տեղ գիտես դո՞ւ։

–Գիտեմ, ընչի չգիտեմ,-կասի աղջիկ,-

Այ, էնտեղ մի քար կա, էնտեղ է,

Արիր էրթանք, շանց տամ։

Հեր կասի, –Հլա էրթանք, տեսնանք։

*****

Աղջիկ, հեր, մեր կէլնեն, կէրթան,

Կէրթան կհասնեն Ագռավու քար։

Աղջիկ կասի, –Մեր քավոր էս քար դուռ կայնուկ էր,

Ինձ ասաց, «Ո՞ւր կէրթաս»,

Ասացի՝ կէրթամ մեր քավորի տուն։

«Աղջիկ ջան, էդ ի՞նչ է» ասաց․

«Էս հավկիթ է,-ասացի,

Կտանեմ մեր քավորի տուն»։

«Բա ձեր քավոր ես եմ–ասաց,-

Բե՛ր աղջիկ ջան, բե;ր ինձ տուր»։

Հավկիթ ամանով առավ,

Կես կերավ, կճեպներ հլա ընկած են,

Ներս մտավ, կես դատարկեց,

Ոսկի լցրեց, տվեց ինձ ասաց․

«Էս էլ տար մեր սանամոր խալաթ»,

Ու ինք ներս մտավ քարի մեջ։

Հեր, մեր տեսան՝ քար դուռ փակ է

Դարձան, էկան իրենց տուն։

*****

Կասեն, Մհեր, իր ձին մեջ են քարին,

Դեռ կենդանի են կայնուկ։

Ուրբաթե–ուրբաթ, կասեն ,

Ջուր կըգա, կաթի էդ քարեն,

Էդ քարի առջև կըթացվի,

Էդ Մհերի ձիու ջուրն է։

Քարի մոտեն նցնող ամեն ճամփորդ,

Ամեն ուրբաթ օր

Կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոց։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s