Ձիարշավարան

Այսօր ինձ համար հիանալի օր էր։  Ես իմ դասարանցիների հետ շատ ակտիվ օր եմ ունեցել։ Ոմանք հեծանիվ են վարել, ոմանք վազքով են զբաղվել, ոմանք էլ գնացել են լողի։ Ես ընկեր Կարինեի հետ գնացել եմ ձիարշավարան։ Այնտեղ տեսել եմ գեղեցիկ ձիեր։ Նրանցից մեկին նույնիսկ ձեռք եմ տվել, այնքան հաճելի էր։ Այնտեղ կար իշուկ և պոնի։ Հետո գնացինք սագերի, հավերի և աքլորների մոտ։ Շատ սիրեցի աքլորների ծուղրուղու կանչելը։ Այնտեղ սիրամարգ էլ կար։ Շատ ափսոս, որ նա իր պոչիկը չբացեց։ Ես անհամբեր սպասում էի։ Ինձ համար մի անհայտ կենդանի էլ տեսա։ Նա ուներ թութակի գլուխ, բադիկի մարմին և երկար պոչ։ Սկզբում ես նրանից վախեցա, իսկ հետո զարմացա։ Այնտեղ կային շներ և շան ձագեր։ Նրանց տեսնելիս ոտքերս թուլացան։ Ես շուն շատ եմ սիրում։ Ես շատ երջանիկ էի։ Այսօր իմ կյանքի երջանիկ օրերից մեկն էր։ Այնքան տպավորված եմ եղել, որ տունդարձի ճանապարհին մայրիկիս ոգևորված պատմել եմ տեսածիս մասին։ Հետո պատմել եմ քույրիկիս, հետո պատմել եմ հայրիկիս։ Շատ լավ էր։ Վստահ եմ, որ նորից կկրկնվի։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s