Լինում է չի լինում մի Լոլիկ։ Մի անգամ Լոլիկը գնաց Ծաղկակաղամբին հյուր։ Ծաղկակաղամբի դուռը թակեց։ Նա բացեց դուռը և ներս հրավիրեց իր հին ընկերոջը։Ծանոթացիր Լոլիկ,սա իմ ընկերն է`Կաղամբը,-ասաց կարմրած ու փայլուն Լոլիկը։ Բայց հետո Ծաղկակաղամբն ու Կաղամբը առանձնացան Լոլիկից ու միայն իրար հետ էին զրուցում։ Լոլիկը շատ նեղվեց,տխրեց ու գնաց։ Իսկ մյուս օրը Լոլիկը գնաց խանութ և այնտեղ տեսավ Կաղամբին, ջղայն դեմքով մոտեցավ նրան ու վիճեց։ Նրանք երկար կռվեցին։ Իսկ հետո նրանց վեճին մոտեցավ Պղպեղը։ Հաճույքով միացավ Կաղամբը, հետո Գազարը, հետո Ճակնդեղն ու Վարունգը։ Վիճեցին ու վիճեցին։ Խանութ մտավ մի շատ ծեր տատիկ։Նա զարմացավ լսելով բանջարեղենների անդադար վեճը և որոշեց մեկընդմիշտ վերջ դնել դրան։Նա գնեց բոլոր բանջարեղենները,տարավ տուն,լցրեց տակառի մեջ ու թթվեցրեց։Այդպես ամեն աշուն բոլոր տատիկները,նախ բանջարեղենների կռիվ սկսելը,նրանց լցնում են տակառները ու համեղ թթու պատրաստում։Ահա թե ինչպես սկսվեց թթուդրիկի ծեսը։