Աշնանային դիտարկումներ

Այսօր հոկտեմբերի 29 – ն է, օրը երկուշաբթի։ Ես որոշեցի գրառումներ անել հետևելով աշնանային եղանակին։ Թեև ուշ եմ արթնացել, բայց առավոտը շատ արևոտ ու պայծառ է։Մեր պատուհանից երևում է Վահան Տերյանի այգին և դա ինձ համար լավ հնարավորություն է տալիս ամեն օր հետևել աշնանային ծառերի փոփոխություններին։ Ծառեր կան, որ շատ դեղին են։Իմ կարծիքով նրանք շուտով կմերկանան։Որոշ ծառեր դեռ կանաչ են։

Կեսօրին տաք էր։ Երկինքը մաքուր էր և պարզ։ Երեկոյան արդեն ցուրտ էր։ Մարդիկ տաք հագուստ էին հագել։ Ճնճղուկներն էլ ցրտից փքվել էին։

Այսօր հոկտեմբերի 30 – ն է, օրը երեքշաբթի։Այսօր նույն
պես պայծառ և արևոտ առավոտ է։Ուզում եմ միշտ այսպես լինի, բայց գիտեմ, որ աշունը հաղթելու է։ Ցերեկը գնացինք զբոսնելու։ Շատ տաք եղանակ էր, կարծես գարուն լիներ։ Միայն դեղնած ծառերն էին հիշեցնում որ խոր գարուն է։ Երեկոյան ցրտեց։ Թեթև քամի կար, բայց նա չպոկեց ծառերի տերևները։ Քամին օրորոցային էր երգում մեր այգու ծառերի համար և նրանք մուշ – մուշ քնեցին։

Այսօր հոկտեմբերի 31 – ն է օրը չորեքշաբթի։ Թեև Երևանը շրջապատող սարերի վրա ձյուն կա, բայց այսօր էլ շատ արևոտ է և տաք։ Երեխաները բակում խաղում են և վազվզում։ Ագռավները կռկռալով ծառից ծառ են թռչում, կարծես բռնոցի են խաղում։ Նկատեցի, որ մի քանի ծառ արդեն կիսամերկ են։ Երեկոյան նորից ցրտեց։

Այսօր նոյեմբերի 1 – ն է։ Արդեն խոր աշուն է, բայց եղանակը շատ տաք է և արևոտ։ Այսօր տեսա տաք երկրներ չվող թռչունների երամ։ Կարծում եմ նրանք ուշացած թռչուններն էին, որոնք չէին ուզում գնալ Հայաստանից։ Այնքան գեղեցիկ երամ էին կազմել, կատարյալ սուր անկյուն։ Երեկոյան նորից ցրտեց, բայց խոր աշնան ցուրտ չեր։

Այսօր նոյեմբերի 2 – ն է։ Այսօր իսկական աշնանային եղանակ է։ Ես մոտեցա պատուհանին և տեսա,որ ծառերը չեն փոփոխվել։ Ծառերի մեծ մասը կանաչ են, թեև խոր աշուն է։ Երեկոյան նորից ցրտեց։ Այգուց և բակից մարդիկ փախան տուն։ Իսկ մենք ընտանիքով թեյեցինք և համեղ խմորեղեն կերանք։

Այսօր նոյեմբերի 3 – ն է։ Մեքենայով շրջում էինք Երևանի փողոցներով։ Ես ուշադիր շուրջս էի նայում որպեսզի նկատեմ աշնան փոփոխությունները։ Զարմանալի է, որ թփերի մեծ մասը թափել էին իրենց տերևները։ Բայց ծառերը դեռ պահում են տերևները։ Իմ կարծիքով նրանք պայքարում են աշնան հետ։ Օրը արևոտ էր ու պայծառ։

Այսօր նոյեմբերի 4 – ն է, օրը կիրակի։ Այսօր իմ աշնանային արձակուրդների վերջին օրն է։ Իմ կարծիքով այսօր ամենալուսավոր, տաք ու պայծառ օրն է։ Այսօր քույրիկիս հետ առավոտվանից ծիծաղել ենք և կատակել։ Նախաճաշել ենք անկողնում, մեզ անակնկալ էր արել մեր հայրիկը։ Դա շատ հաճելի էր։ Հիմա նայում եմ պատուհանից և տեսնում կանաչի, դեղինի, նարնջագույնի և շագանակագույնի երանգներ։ Ահա այսպես է ներկել աշունը մեր այգին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s